top of page

Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի

1 hour ago
1 min read


Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող օտարերկրյա միջամտությունը, ռազմական ճնշումն ու անվերջ պատերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն․ ռազմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն, իսկ ճնշումն ու հարկադրանքը չեն տանում դեպի խաղաղություն, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Պատերազմը վերածվել է միջազգային հարաբերությունների հիմնական գործիքի՝ հանգեցնելով մշտական ​​առճակատման և հակամարտության օրինաչափության պահպանմանը։


Գազայում տեղի ունեցող իրադարձությունները պարզապես հումանիտար աղետ չեն․ դրանք միջազգային հանրության խղճի և հավաքական պատասխանատվության փորձություն են։

Խաղաղ բնակիչների կոտորածը, հարկադիր տեղահանումը, հավաքական պատիժն ու կենսական նշանակության ենթակառուցվածքների ոչնչացումը, մնալով առանց արդյունավետ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների, տարածվել են նաև Լիբանանի վրա։

Եթե միջազգային իրավունքն անտեսվում է ամեն անգամ, երբ դա թելադրում են խոշոր տերությունների շահերը, ապա այլևս հնարավոր չէ խոսել օրենքի գերակայության մասին։

Եթե մարդու իրավունքները որոշ ազգերի համար անօտարելի իրավունք են, իսկ մյուսների համար՝ պայմանական արտոնություն, ապա դրանք այլևս չեն կարող համարվել համընդհանուր»,-նշել է նա։

 
 
1/2851
bottom of page