Սա վատ «կոմենտ» չէ կամ հարևանի բամբասանք. սա այն դեպքը չէ, որ պետք է արհամարհեք. Դալլաքյանը՝ Խաչատրյանին
- Investigative journalist

- 7 hours ago
- 1 min read

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Արշակ արքեպիսկոպոսին վերագրվող տեսանյութի վերաբերյալ վերջինիս մեկնաբանությանը:
«Անհասկանալի է Արշակ սրբազանի պատասխանը՝ «ես արհամարհում եմ»․ սա այն դեպքը չէ, որ պետք է արհամարհել։
Սա վատ «կոմենտ» չէ սոցիալական ցանցերում կամ հարևանի բամբասանք:
Ձեզ մեղսագրվող արարքի հետևանքով տուժում է մի ամբողջ կառույց՝ այն էլ հավատք քարոզող և սերմանող։ Պետք է նշել, որ տեսագրությունը կեղծ է, հարց բարձրացնել, թե ով և որ թվականին է դա կատարել։
Դուք չե՞ք մտածում, որ եթե ձեր ասելով սա հերյուրանք է, ձեր ծառայակից հոգևորականների հեղինակությունն էլ է դրանից տուժում։ Հուսով եմ, Գարեգին Երկրորդը իր լռությունը չի բացատրի «ուշադրություն չդարձնելով»։ Հայ ժողովուրդը սպասում է և ուրախ կլինի, եթե բացահայտեք, որ այդ փաստերը կեղծ են»,- գրել է Դալլաքյանը:




















