top of page

«Բարսելոնայի» պաշտպանը վնասվածք է ստացել. հայտնի են մանրամասները

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 3 hours ago
  • 1 min read
ree

«Բարսելոնայի» դանիացի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը վնասվածք է ստացել, հայտնում է RAC1-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ չէ, սակայն ֆուտբոլիստի մասնակցությունը Լա լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղին լուրջ կասկածի տակ է։

Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա դանիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։

Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Էլչե» խաղը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 21:30-ին։

 
 
1/2361
bottom of page