Նեթանյահուն կարգադրել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին
- Oct 28, 2025
- 1 min read

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրահանգել է հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին։ Լուրը հայտնում է նրա գրասենյակը։
«Անվտանգության հարցերով խորհրդակցությունների ավարտից հետո վարչապետ Նեթանյահուն ռազմական ղեկավարությանը հանձնարարել է անհապաղ հուժկու հարվածներ հասցնել Գազայի հատվածին», - ասված է հաղորդագրության մեջ:
Այլ մանրամասներ հայտնի չեն։
ՀԱՄԱՍ-ի մարտական թևն իր հերթին հայտարարել է, որ Իսրայելի կողմից հրադադարի խախտման պատճառով կհետաձգի պատանդի մարմնի հանձնումը:




















