Ռուսական ԱԹՍ-ները հարձակվել են Կիևի վրա. կառավարության շենքում հրդեհ է բռնկվել
- Investigative journalist

- Sep 7
- 1 min read

Ռոյթերսը, հղում անելով ականատեսներին, հաղորդում է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից գիշերը տեղի ունեցած զանգվածային հարձակումից հետո Ուկրաինայի Կառավարության շենքից խիտ ծուխ է բարձրանում։
«Պեչերսկի շրջանում, անօդաչու թռչող սարքի հնարավոր խոցման հետևանքով, կառավարության շենքում հրդեհ է բռնկվել։ Հրշեջները աշխատում են դեպքի վայրում», - ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Իր հերթին, Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Թիմուր Տկաչենկոն նախկինում հայտարարել էր, որ «հրդեհը բռնկվել է Պեչերսկի շրջանի վարչական շենքի վերին հարկում»։
Ուկրաինայի կառավարության շենքը գտնվում է Պեչերսկի շրջանում։
Ըստ նախնական տվյալների շենքն այրվում է ընկնող բեկորների պատճառով։




















