top of page

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ԱԳՆ ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ

  • 6 hours ago
  • 1 min read


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում են ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի մասնակիցների հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, օրենսդիր, գործադիր մարմինների այլ ներկայացուցիչներ։  

Վարչապետը հանդես է եկել ելույթով և ընդգծել արտաքին քաղաքական գերատեսչության անվան փոփոխության որոշումը, ըստ որի՝ այն կանվանակոչվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Երկրի ղեկավարը նշել է, որ նման փորձ ունեն աշխարհի տարբեր երկրներ և դրա հիմնական նպատակն է՝ միջազգային հարաբերություններում առարկայացնել նաև տնտեսական բաղադրիչը և տնտեսական գործառույթը։ Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ Կառավարության կողմից իրականացվող բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը, արտաքին քաղաքականության  հիմնարար ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացմանը միտված քայլերին, միջազգային հարաբերություններում երկրի առաջնահերթություններին և առաջիկա  ծրագրերին։

Վարչապետի ելույթին հաջորդել են արտաքին քաղաքականության օրակարգային հարցերի շուրջ քննարկումներ:

 
 
1/2822
bottom of page