top of page

Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը հասել է 538-ի

  • 2 hours ago
  • 1 min read


Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհ է դարձել 538 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Հայտնաբերվել է 538 դի, անհետ կորած է համարվում 977 մարդ»,- նշվում է իշխանությունների վերջին հաշվետվությունում։

Նրանց տվյալներով՝ վնասվածքներ է ստացել 73 մարդ, փրկվել է 3,742-ը։

Որոնողափրկարարական գործողություններում ներգրավված է գրեթե 15,000 մարդ։

 
 
bottom of page