Հայաստանում վերջին տարիներին գրանցվել է աշակերտների թվի դրական դինամիկ
- 1 hour ago
- 1 min read

Հայաստանի դպրոցներում 2025-26 ուսումնական տարում սովորել է 424939 աշակերտ. վերջին տարիներին գրանցվել է աշակերտների թվի դրական դինամիկա: Այս ուստարվա արդյունքները կամփոփվեն սեպտեմբերի 5-ից հետո։ Ասուլիսում ասել է ԿԳՄՍ նածարար Ժաննա Անդրեասյանը։
Անդրադառնալով արտերկրից վերադարձող ընտանիքների և նրանց երեխաների կրթության կազմակերպմանը՝ նախարարը նշել է, որ գործընթացը պատշաճ կազմակերպվում է․ «Այս պահի դրությամբ ռուսերենով ուսուցմամբ դասարաններում ունենք 5427 երեխայի ընդունելություն: Այս գործընթացը նույնպես առաջիկա օրերին կամփոփվի: Մենք նկատում ենք որոշակի ակտիվություն հատկապես Երևանում, նաև որոշակի իրավիճակային որոշումներ ենք կայացրել, որպեսզի երեխաների կրթության իրավունքն ապահովենք:
Եթե տվյալ վարչական շրջանում ռուսերենով ուսուցման լիցենզիոն տեղերը սպառված են, ապա լրացուցիչ ընդունելության հնարավորություն ենք տալիս, որովհետև այդ իմաստով նաև այլընտրանքները հասանելի չեն»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ ասել է նախարարը՝ հավելելով, որ նախարարությունը քոլեջներում ու բուհերում կրթությունը շարունակելու մասին ևս բազմաթիվ դիմումներ է ստացել։




















