top of page

Կամո Ցուցուլյանի որդին ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով է վնասվածք ստացել. ՆԳՆ

  • Nov 26, 2025
  • 1 min read

Ըստ պաշտոնական տեղեկատվության, Փրկարար ծառայության ղեկավար, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի որդին ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով է վնասվածք ստացել։

ՆԳՆ-ից լրատվականներին փոխանցել են, որ օդաճնշիչ ատրճանակի հետ անզգույշ վարվելու հետևանքով քաղաքացին վնասվածք է ստացել և տեղափոխվել բժշկական կենտրոն: Կամո Ցուցուլյանի որդու կողմից ինքնասպանության փորձ կատարելու մասին լուրը տարածել էր լրագրող Վահե Մակարյանն, ով ավելի ուշ հրապարակել էր նաև ՆԳՆ-ի հերքման տեքստը:

 
 
1/2579
bottom of page