top of page

«Սպայկա» ընկերությունը չի վճարել աշխատավարձերը. Բունտ է հասունանում

  • 1 hour ago
  • 1 min read


Հազարավոր աշխատակիցներ ունեցող «Սպայկա» ընկերությունում բունտ է հասունանում։ Ամիսներ շարունակ աշխատավարձ չստացած մարդիկ մտածում են փողոց դուրս գալու մասին։ Այս օրերին ակտիվ բերքահավաք իրականացնող աշխատակիցները, որոնք ցանկացան անանուն մնալ, Panorama.am-ին պատմեցին, որ մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում։



Ասում են՝ հասկանում են, ընկերության արտադրած բանջարեղենն այս օրերին Ռուսաստան չի արտահանվում, հավաքած բերքի մեծ մասը մնացել է սառնարաններում, փչանում է, որակազրկվում, բայց իրենք էլ աշխատավարձով ապրող մարդիկ են, այլևս չեն կարող հանդուրժել սոցիալական ծանր պայմանները, որոնցում հայտնվել են։



Ընկերության տարբեր մասնաճյուղերի աշխատակիցներ պատմեցին, որ վիճակն իսկապես ծանր է. աշխատավարձ չստանալու պատճառով պարտքեր են կուտակել, վարկեր են վերցնում, բայց որևէ հստակ պատասխան իրենց չեն տալիս, թե երբ կկարողանան վճարել աշխատանքի դիմաց։



«Տարիներ շարունակ այստեղ ենք աշխատել, եղել է՝ մի քանի անգամ ուշացրել են, բայց ոչ այսքան։ Էլ հարազատ, բարեկամ չի մնացել, որ պարքով գումար ուզենք, ինչքա՞ն կարող է այսպես շարունակվի։ Հասկանում ենք՝ ընդհանուր խնդիր է, մեր տնօրինության մեղքով չէ, բայց էլ դիմանալ չի լինում, գոնե հստակ ասեն՝ օրինակ, օգոսոտոսի 10-ին կստանաք մեկ ամսվա կամ երկու ամսվա գումար, դա էլ չեն ասում»,-նեղսրտեց գործընկերութհիների հետ խմբագրությանը դիմած կինը։

«Սպայկան» Հայաստանից թարմ միրգ և բանջարեղեն արտահանող խոշոր ընկերություն է, որի արտադրանքի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է։ Հայաստանից տարեկան մոտ մի քանի տասնյակ մլն դոլարի միրգ ու բանջարեղեն է արտահանվում։ Հիշեցնենք, որ «Ապայկա»-ն ու մի շարք այլ խոշոր ընկերություններ ծանր վիճակում են հայտնվել Ռուսաստանի կողմից գյուղմթերքների արտահանման արգելքի, սահմանափակումների հետևանքով։ Ռուսական կողմը սահմանափակումներ է կիրառել Հայաստանում աճեցված ծաղիկի, կորիզավոր պտուղների, կաթնամթերքի, բանջարեղենի արտահանման նկատմամբ։



Panorama.am-ը խնդրի վերաբերյալ փորձեց պարզաբանում ստանալ «Սպայկա» ընկերությունից։ Սակայն մի քանի հեռախոսահմարներին ուղղված զանգերը մնացինա նպատասխան։



Panorama.am-ը պատրաստ է հրապարակել «Սպայկա» ընկերության արձագանքը։

 
 
1/2785
bottom of page