top of page

«Հրապարակ». «Շիշ բռնողը» ցուցակից դուրս է մնացել. Վարչությունը մերժել է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 7 hours ago
  • 1 min read
ree


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչությունը, ինչպես գիտեք, ավարտել է պատգամավորության թեկնածուների հայտերի հավաքագրումը եւ անցած շաբաթվանից քասթինգ է իրականացնում` կանչում են, հարցեր տալիս, անկետաներ ուսումնասիրում։

Նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով»։ Տեղեկացանք, որ արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։

Հարցաքննությունից հետո վարչության անդամները քվեարկում են՝ ընդգրկե՞լ թեկնածուին ցուցակում, որ ներկայացվի ՔՊ համաժողովին, թե՞ ոչ։ Մեզ ասացին, որ դուրս է մնացել «Շիշ բռնող» մականունով Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ:

Ասում են՝ վարչությունից ընդամենը 3 հոգի է կողմ եղել, որ նրա անունն ընդգրկվի ցուցակում, մյուսները մերժել են։ Մյուս մերժվածը գյումրեցի Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու: Օրեր առաջ մենք փորձեցինք Կարեն Սարուխանյանի հետ զրուցել վարչության քասթինգից, սակայն նա կտրականապես հրաժարվեց որեւէ բան ասել։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2449
bottom of page