Թրամփը կարծում է, որ շատ շուտով ԱՄՆ ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում կուղեկցեն նավթային լցանավերին
- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր երեկոյան լրագրողներին հայտնել է, որ, իր կարծիքով, ԱՄՆ ռազմածովային ուժերը շատ «շուտով» կկարողանան Հորմուզի նեղուցում ուղեկցել իրենց նավթային լցանավերին։ Այս մասին հայտնում է CNN-ը։
«Դա տեղի կունենա շատ շուտով»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ ի պատասխան այդ մասին տրված հարցին։
«Այսօր մենք մի քանի շատ, շատ լուրջ միջադեպեր ենք ունեցել»,- նշել է Թրամփը։
Այն հարցին, թե որքան կտևի Իրանի հետ պատերազմը, ԱՄՆ նախագահը լրագրողներին պատասխանել է. «Այն կտևի այնքան, որքան անհրաժեշտ կլինի։ Ես չեմ կարող ասել ձեզ դա։ Այսինքն՝ ես ունեմ իմ պատկերացումը, բայց ի՞նչ օգուտ դրանից։ Կտևի այնքան, որքան պահանջվի։ Նրանք ջախջախված են։ Նրանց երկիրը ողբալի վիճակում է։ Ամեն ինչ փլուզվում է»։
ԱՄՆ նախագահը լրագրողներին նաև հայտնել է, որ պատերազմի թեմայով զրուցել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։




















