Արագածոտնի մարզում ճանապարհի ձնհալի պատճառով «Honda»-ն հայտնվել է դաշտում՝ բախվելnվ հողաթմբին
- 3 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահր «Honda» մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 49 կմ հատվածում ճանապարհի ձնհալի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում՝ բախվելով հողաթմբի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Վարորդին օգնության են հասել քաղաքացիները, ովքեր հատուկ ավտոմեքենաներով, օգտագործելով ճոպաններ, ավտոմեքենան դուրս են բերել անվտանգ վայր։




















