top of page

Սպասվում է, որ Իսրայելը եւ Լիբանանն առաջիկայում ուղիղ բանակցություններ կվարեն

  • 3 hours ago
  • 1 min read


Իսրայելն ու Լիբանանը, ինչպես հաղորդել է իսրայելական Haaretz թերթը՝ հղում կատարելով երկու իրազեկ աղբյուրների, առաջիկա օրերին կանցկացնեն ուղիղ բանակցություններ, որոնք առաջինն են Իրանի հետ պատերազմից հետո, որը Լիբանանին ավելի է ներքաշել հակամարտության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կմասնակցի բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Փարիզում կամ Կիպրոսում, իսրայելական պատվիրակությունը կգլխավորի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վստահելի անձ Ռոն Դերմերը, հաղորդել է Haaretz-ը։

Բանակցությունները, ինչպես ենթադրվում է, կկենտրոնանան Լիբանանում մարտական ​​գործողությունների դադարեցման եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման զինաթափման վրա։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր աջակցել բանակցություններին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը եւ Իսրայելը փետրվարի 28-ից գրոհում են Իրանի տարածքը, ինչը հանգեցրել է ավերածությունների եւ մարդկային կորուստների։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին եւ տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի եւ ԱՄՆ գրոհների հետեւանքով զոհվել են նաեւ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Սեյեդ Խամենեին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաեւ «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին եւ մտել է հարավային Լիբանան։

 
 
1/2586
bottom of page