Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում. Մարգարիտա Սիմոնյան
- Investigative journalist

- Sep 22
- 1 min read

Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում: Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է Մարգարիտա Սիմոնյանը։
«Ես ուրախ կլինեի գրել, որ լավ եմ, բայց փորձում եմ երբեք չստել։ Տիգրանը դեռ կոմայի մեջ է, իսկ ես քաղցկեղի դեմ բուժում եմ անցնում։ Ի՞նչ լավ բան կա դրա մեջ։ Շուտով կտեսնեք ինձ կեղծամներով։ Մենք միասին կընտրենք, թե որն է ավելի հարմար»,-գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտնել էինք, որ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, որ իր մոտ ծանր հիվանդություն է ախտորոշվել:




















