top of page

Կապան-Գորիս ճանապարհին կողաշրջված միկրոավտոբուսը տեղափոխում էր Ակսել Բակունցի անվան դպրոցի աշակերտների և ծնողների

1 hour ago
1 min read


Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին կողաշրջված միկրոավտոբուսը տեղափոխում էր Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի 15 աշակերտի և 6 ծնողի։ Այս մասին հայտնում է «Սյունիք Նյուզ»-ը։

Վթարի հետևանքով 7 երեխա վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում փրկարարները, պարեկները և ճանապարհով անցնող՝ օգնության հասած քաղաքացիները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն։

Այս պահին դեպքի վայրում գտնվող «Սյունիք Նյուզ»-ի թղթակցի փոխանցմամբ՝ փրկարարներն ու էկոպարեկները շարունակում են հերթապահությունը։ Տեղում իրականացվում են փրկարարական աշխատանքներ, ինչպես նաև երթևեկության կարգավորման աշխատանքներ՝ խցանումները բացելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 21։50-ի սահմաններում, Սատանի կամրջից դեպի Տաթև տանող ճանապարհի շրջադարձին կողաշրջվել է «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենան։

Փրկարար ծառանությունից հայտնել էին, որ այսօր ժամը 21։59-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության մարտական հաշվարկներ և Ոստիկանության օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը կողաշրջվել է: 

Այս պահին միկրոավտոբուսի վարորդն ու բոլոր ուղևորները մարզային բժշկական կենտրոնում անցնում են անհրաժեշտ հետազոտություններ: Նախնական գնահատականով՝ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

 
 
1/2852
bottom of page