Պետք է ունենալ եկեղեցու կանոնադրություն, որը կպաշտպանի եկեղեցին օտար ազդեցություններից․ ﬕ քիչ դիմացեք, և հաստատ լավ է լինելու. Վայոց ձորի թեմի առաջնորդ
- Investigative journalist

- 5 hours ago
- 7 min read

Civic.am-ը զրուցել է Վայոց ձորի թեﬕ առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի հետ
Սրբազան, վերջին շրջանում Հայ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունները փոթորկում են ﬔր ժողովրդի կյանքը։ Կա տագնապ, անորոշություն, կարծեք թե ինչ-որ վտանգավոր եզրագծի ենք մոտեցել։ Ի՞նչ է կատարվում։
- Այո, իրապես պատմական օրեր ենք ապրում։ Բայց, կարծում եմ, որ այս աﬔնի պատճառը ավելի խորքային է նախ եկեղեցագիտական տեսանկյունից։ Դեռևս 1800-ականներից պահանջ կար Հայ Եկեղեցու բարեկարգման։ Դա հստակ երևում է այդ ժամանակների ﬔր բազմաթիվ եկեղեցականների, գրողների, հասարակական գործիչների գործերում, ժամանակի մամուլի հրապարակված հոդվածներում և այլն։ Հիշենք Խաչատուր Աբովյանին, Նալբանդյանին, Օրմանյան սրբազանին, Ստեփանոս Նազարյանին և իր խմբագրած «Հյուսիսափայլ» ամսագիրը և այլն։ Սակայն Հայաստանն անկախ չէր, որպեսզի կարողանար ինքնուրույն վերակառուցեր իր ազգային, եկեղեցական կյանքը ժամանակի պահանջների, զարգացուﬓերի, ազգային նպատակների իրականացման տեսլականով։ Տեսեք, երբ Արևելյան Հայաստանը 1828 թ. ﬕացվեց Ցարական Ռուսաստանին, գրեթե անﬕջապես ցարական իշխանությունները նկատեցին խնդիրը, և արդեն Հայ Եկեղեցու համար ստեղծեցին և պարտադրեցին ﬕ կանոնակարգ՝ «Պոլոժենիե» անունով, ստեղծեցին Սինոդ, և այդ կերպ սկսեցին կառավարել, ուղղորդել հայ եկեղեցու, իսկ ազգային, անկախ պետության չգոյության պարագային դա նշանակում է նաև ազգային, հասարարական կյանքը։ Ճիշտ է, ﬔր կաթողիկոսները, Ներսես Աշտարակեցուց սկսած, պայքարեցին դրա դեմ, բայց իրավիճակը չփոխվեց և դրանով Հայ Եկեղեցին գործեց ﬕնչև 1917 թ.։ Օսմանյան կայսրությունը ևս, ﬕ փոքր ուշացումով, 1861թ. ստեղծեց «Ազգային Սահմանադրություն» կոչվածը կայսրության տարածքում գործող Հայ Եկեղեցու և հայության համար։ Մանրամասների ﬔջ չմտնենք, բայց պարզ է, որ օտար, իշխող կայսրությունների համար առաջնային նպատակը եկեղեցին և ժողովուրդը հնազանդ պահելն էր։ Խորհրդային շրջանը բոլորիս հայտնի է, Եկեղեցու բարեկարգման ու զարգացման մասին խոսք լինել չէր կարող, բայց արդեն ԽՍՀՄ փլուզուﬕց անﬕջապես հետո երջանկահիշատակ Վազգեն Ա կաթողիկոսը նախաձեռնեց Հայ Եկեղեցու ﬕ կանոնադրության ստեղծման, որ կոչեց «Նախաշավիղ», նախատեսեց երկու տարվա փորձաշրջան, որից հետո վերջնական կանոնադրությունը պիտի պատրաստվեր։ Դժբախտաբար Վեհափառը վախճանվեց, Գարեգին Ա և Գարեգին Բ կաթողիկոսները որոշ աշխատանքներ արեցին, բայց այդպես էլ վերջնական արդյունք չունենք ﬕնչ օրս։
Կարծում եք, որ դա՞ է եկեղեցում տիրող այս վայրիվերուﬓերի, կամայականությունների հիﬓական պատճառը։
Հայ եկեղեցին ﬔր ազգի աﬔնակարևոր ազգային կառույցներից ﬔկն է։ Եվ բնական է, որ հայրենի պետությունը պիտի անդրադառնար, որ այսպես չի կարող շարունակվել։ Ես կարծում եմ, որ և՛ եկեղեցու ներքին կառավարման, գործունեության, և՛ եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա ճգնաժաﬕ հիﬓական պատճառը այստեղ է։ Պետք է ունենալ վերջապես հայ եկեղեցու ﬕ կանոնադրություն, որ ընդունելի է և՛ եկեղեցու, և՛ պետության, և՛ ընդհանրապես ﬔր ժողովրդի համար։ Նաև դա կպաշտպանի եկեղեցին օտար ազդեցություններից։ Կարծում եմ, որ ﬕ նոր սկիզբ է լինելու ՝ կարևոր, եկեղեցական, կրոնական, ազգային, եթե կուզեք՝ նաև պետական, նոր ﬕ երկունք, նոր ﬕ ծնունդ, որի արդյունքում ﬔր ազգն ավելի է համախմբվելու, ավելի է մոտենալու Աստծուն։ Մի քիչ, շատ ﬕ քիչ դիմացեք, և հաստատ լավ է լինելու։ Պարզապես աշխատենք ﬕմյանց անհարկի, անհիﬓ չﬔղադրենք, ուշադիր լինենք, որ հետո չամաչենք։
Սրբազան, կխնդրեմ անդրադարձ կատարեք նաև հոկտեմբերի 26-ի Հովհաննավանքի պատարագից ﬕնչ օրս Հայ Եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձություններին։
- Հովհաննավանքը վերը նկարագրածս պատմական ընթացքի նոր ﬕ արար էր, եթե կուզեք՝ օրգանական շարունակություն, արթնության կոչ, Հայ Եկեղեցին իր բարձունքին վերադարձած տեսնելու աղոթք, խնդրանք, հրամայական։ Այդ կոչը պետք էր լսել, ճիշտ ընկալել, արձագանքել։ Հավանաբար ազգային պետությունը ազգային եկեղեցու այս ընթացքի ﬔջ, որ վերը նկարագրեցի, սխալ և վտանգ նկատեց ոչ ﬕայն ազգի ու պետության, այլ հենց եկեղեցու համար, և որոշեց ﬕջամտել։ Այս հնարավորությունը, այս շանսը ազգովին պիտի գիտակցենք և բաց չթողնենք։
Այդ գիտակցումո՞վ վարչապետին դիմավորեցիք Խաչիկ գյուղի եկեղեցում և հանդիսապետեցիք պատարագը։
Խաչիկ գյուղի պատարագը, ուր ներկա էի ես՝ որպես առաջնորդ, նաև փոխառաջնորդ Հայր Զարեհը, թեﬕ քահանաները՝ բոլորն իրենց պաշտոնին, այսինքն՝ ոչ կարգալույծ, իհարկե, նոր որակ, նոր ընկալում, նոր ընթացք տվեց դեպքերի հետագա զարգացուﬓերին, իրադարձություններին։ Ես պարտավոր էի հանդիսապետել իմ թեմում տեղի ունեցող պատարագը, ուր մասնակցում է երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, մարզային իշխանությունները և այլն։ Չմասնակցելու ﬔկ ձև կար՝ եթե Վեհափառն արգելեր, կամ եթե վարչապետը չուզենար։ Պատարագից ﬕ քանի օր առաջ ես հանդիպեցի Վեհափառին, տեղյակ պահեցի, Վեհափառն ասաց, որ թեﬕ առաջնորդի իրավասության ներքո է մասնակցել, և պարզապես ուշադիր լինեմ, որ ինչ-որ մարդիկ չխանգարեն, չմասնակցեն ատյանում կամ խորանին ընթացող արարողությանը։ Բայց, գիտեք, վարչապետն էլ իր հերթին լուր ուղարկեց, որ շատ կարևոր ու բարձր է գնահատում իմ այդ որոշումը, բայց եթե ինձ համար դա որևէ վտանգ կարող է ներկայացնել, ապա ինքը ըմբռնումով կվերաբերվի, եթե չմասնակցեմ։ Եթե անկեղծ՝ դա ինձ համար ﬔծ անակնկալ էր։ Պատարագը շատ լավ անցավ, առանց ﬕջադեպերի, աղոթական մթնոլորտում, և ինձ մոտ այն տպավորությունն էր, որ ահավասիկ ստեղծվեց լավագույն ﬕ առիթ պետություն-եկեղեցի երկխոսության, որ և՛ եկեղեցու, և՛ պետության կողﬕց իրավիճակը կգնան հանգուցալուծման։ Ճիշտ է, կաթողիկոսի անունը զեղչվեց, բայց հետո հանդիպեցի Վեհափառին, բացատրեցի, և Մայր Աթոռի կողﬕց հայտարարություն տարածվեց, որ հարցը պիտի քննեմ և բացատրություն ներկայացնեմ։ Հաջորդ պատարագներին ﬔր թեﬕ բոլոր եկեղեցիներում կաթողիկոսի անունը հնչեցվում է։ Արժե՞ր այդպիսի աղմուկ բարձրացնել, ինչպես ասում են՝ ﬕ բաժակ ջրում փոթորիկ առաջացնել։ Նախկինում էլ ասել եմ, երբեﬓ պետք է ըմբռնումով մոտենալ, ինչպես ասում են՝ «հարկ լուծանէ զօրէնս»։ Պետք է ﬕ քիչ ուշադիր կարդալ Պողոս առաքյալի թղթերը։ Խաչիկի պատարագի դրականը պետք էր տեսնել, փառք տալ Աստծուն և շնորհակալ լինել, ﬕնչդեռ լրագրողներ, ﬔկնաբաններ, բայց նաև դպիրներ, քահանաներ անհիﬓ, աﬔնազազրելի քննադատություն, արշավ սկսեցին իմ դեմ՝ հայհոյանքներ, վիրավորական բնութագրուﬓեր և այլն։ Մի քանի օրից եպիսկոպոսների ու առաջնորդների ժողով եղավ, որտեղ երեք անգամ հարցը բարձրացրեցի և պահանջեցի, որ կամ ժողովի, կամ Վեհափառի անունից կանխվեն սխալ ու տգեղ այս ինքնադրսևորուﬓերը, բայց Վեհափառի պատասխանը եղավ. «Ես ծանոթ չեմ, ես տեղյակ չեմ, եթե այդպիսի բան կլինի, դիմում գրի, այդ նյութն էլ կցիր, ես կուսուﬓասիրեմ»։ Այդ պատասխանը ոչ ﬕայն գոհացնող չէր, նաև հուսահատեցնող էր. երկխոսության հնարավորություն ստեղծելու իմ երազանքը, որ այնքան մոտ էր, ջուրն ընկավ։ Հետագայում և իմ, և՛ ուրիշ բարձրաստիճան հոգևորականների հասցեին հոգևորականների հրապարակային խոսույթն ավելի նողկալի դարձավ, իսկ Մայր Աթոռի կողﬕց որևէ արձագանք չեղավ։ Քանի որ այդ հարցը բազﬕցս հնչել է, ասեմ նաև, որ նոյեմբերի 28-ին եղավ կաթողիկոսի ստեղծած հանձնախմբի և ﬕացած բարձրաստիճան հոգևորականների հայտնի հայտարարությունը՝ Արշակ արքեպիսկոպոսի վերաբերյալ։ Այնտեղ կար նաև իմ անունը առանց ստորագրության։ Որևէ փաստաթուղթ չեմ ստորագրել։ Նույնիսկ աﬔն ինչ արեցի, որպեսզի կանխեմ այդ տեքստի հրապարակումը, բայց հնարավոր չեղավ։ Նախ, այդ տեքստին ու բովանդակությանը համաձայն չեմ եղել, բայց նաև՝ այդպիսի հարցերը պետք է քննել և լուծել կազմակերպության ներսում, իսկ այսպես ﬔնք ժողովրդին պարզապես բացասական էներգիա ենք փոխանցում։ Ի՞նչ օգուտ։ Դա ճիշտ չէ, դա խաթարում է ﬔր ժողովրդի անդորրը։
Դրան հաջորդեց վարչապետի հետ եպիսկոպոսների հանդիպումը։ Ինչո՞ւ գնացիք։
Ասել եմ, պետք է պետական մտածողություն ունենալ։ Վարչապետի կողﬕց լուր տրվեց, և ես պարտավոր էի գնալ։ Ես կարծում եմ, որ անկախ թե ով է վարչապետը և ով է կանչվողը, վերջինս պարտավոր է գնալ, չի կարող, իրավունք չունի ﬔրժել։ Նույնը Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի պարագային։ Կարծում եմ այդ գիտակցումը ﬔզնից յուրաքանչյուրը պիտի ունենա։ Այդ հանդիպմանը տարբեր հարցեր քննարկվեցին։ Ես խոսեցի կանոնադրության ստեղծման մասին, որպեսզի, ինչպես ﬕշտ ասել եմ, Կաթողիկոսների, ընդհանրապես հոգևորականների հոգևոր ու իմացական կարողություններով չպայմանավորվի ﬔր Եկեղեցու հեղինակությունը, ընթացքը, կանոնականությունը, իր Սուրբ Առաքելության իրականացումը, և որպեսզի Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը լինի իրապես բոլոր հայերի Կաթողիկոսը՝ նրանց քաղաքական ու կրոնական հայացքներից անկախ։ Այլապես Վազգեն կաթողիկոսի նման հաջորդը կարող ենք ունենալ գուցե հարյուր տարի հետո։
Այդ իրադարձություններին հետևեց թիրախավորումը ձեր և վարչապետի հետ հանդիպած մյուս եպիսկոպոսների նկատմամբ, հետո դուք հանդես եկաք հայտարարությամբ, առաջիկայում էլ նախատեսված է եպիսկոպոսաց ժողով, ի՞նչ եք կարծում Ձեր հարցն են քննարկելու այնտեղ։
- Այո, համացանցում տարածվեց ատելության խոսք ու քննադատություն, հարցերին տեղյակ կամ անտեղյակ, հասկացող թե չհասկացող յուրաքանչյուր ոք որոշեց ﬕ հայհոյանք, գոնե ﬕ վիրավորական խոսք ասել, իր քարը նետել։ Նոյեմբերի 29-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի ժողով հայտարարվեց։ Որոշել էի գնալ, բայց հետո անվտանգությունից ելնելով, բոլոր կողﬔրից խորհուրդ տրվեց չգնալ։ Բայց նաև, սովորաբար ժողովից առաջ ժողովի քարտուղարը ﬔկ առ ﬔկ զանգում է անդաﬓերին, հիշեցնում։ Մտածում էի, որ եթե զանգի, կհարցնեմ իրավիճակից և կգնամ։ Զանգ չեղավ։ Հաջորդ ժողովը լինելու է առաջիկա 10-12-ին։ Հրավեր ստացել եմ, և աﬔնայն հավանականությամբ կգնամ։ Չնայած օրակարգ չի ուղարկվել, բայց հավանաբար հարցերից ﬔկը կլինի 10 եպիսկոպոսների հարցը։ Չգիտեմ ինչ կլինի, բայց ժողովի վերջնական որոշումը քննարկման ենթակա չէ, աներկբա ընդունելի է բոլոր հոգևորականների համար՝ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսից սկսած։ Լավ կլինի, օգտակար կլինի, եթե ժողովը նախ քննի այս իրավիճակի առաջացման պատճառները, իրապես քննի, ոչ թե ինչպես արվում է, պարզապես հայտարարի, առանց հիﬓավորման. պետության կողﬕց հակաեկեղեցական արշավ, եկեղեցին թուլացնելու փորձ դավաճաններ և այլն։ Այս խոսույթն է առաջ մղվում, ﬕնչդեռ կոնկրետ հոգևորականների հասցեին պետության բարձրացրած հարցերը ﬓում են անպատասխան։ Որևէ որոշում կարող են ընդունել, նաև կարգալուծության, բայց այդպես հարցերը, խնդիրները լուծում չեն ստանա։ Թող այնպես չլինի, որ հետո ասեն, թե «չգիտեին, թե ինչ են անում»։ Ժողովրդի կողﬕց ընտրված Հայաստանի վարչապետին իմ թեﬕ տարածքում ընդունելն ու վարչապետի կանչին ընդառաջելը առաջնորդ արքեպիսկոպոսի իմ իրավունքն է և իմ պարտականությունն է։ Դա Աստվածաբանական, դավանաբանական, կարգապահական հարց չէ, կանոնական հարց չէ, որի համար իրավունք ունեն որևէ պատիժ սահմանել, բայց, ինչպես ասացի, ես անվերապահորեն կենթարկվեմ ժողովի որոշմանը։ Ավելի լավ է քննեն, թե ինչո՞ւ ﬕնչ օրս չկա հաստատված կանոնադրություն, ինչո՞ւ տեղի չեն ունենում աﬔնամյա եպիսկոպոսաց ժողոﬖերը, ինչո՞ւ չի կազմակերպվում Ազգային Եկեղեցական ժողով, որ պիտի լիներ յուրաքանչյուր չորս տարին ﬔկ, ինչո՞ւ պատասխան չեն ստանում հոգևորականների հասցեին բարձրացված ﬔղադրանքներն ու քննադատությունները, ինչո՞ւ է եկեղեցին այսչափ ﬗրճվել քաղաքականության ﬔջ, ինչո՞ւ է այսչափ գլուխ բարձրացրել կամայականությունը… Այնքան շատ են սխալներն ու բացթողուﬓերը, իսկ բարձրաձայնողներին լռեցնելով դրանք լուծում չպիտի ստանան։ Այդ կերպ նաև պետություն-եկեղեցի ճգնաժաﬓ ավելի պիտի խորանա, ժողովրդի մոտ հոռետեսություն, հիասթափություն ու հուսահատություն պիտի առաջանա, առավել պիտի սաստկանա այլադավան, այլակրոն քարոզչությունը։ Գուցե այդ աﬔնի դեﬓ առնելու համար զոհեր են պետք…Չգիտեմ։
Վերջերս կաթողիկոսի հասցեին վարչապետը շատ ծանր ﬔղադրանքներ հնչեցրեց։ Ի՞նչ եք կարծում, հանգուցալուծումը մո՞տ է։
Կրկնեմ։ Երեսուն տարուց ավելի է անկախ պետություն ենք։ Մեր նախնիները կերազեին դա։ Բայց այդ նույն նախնիները չէին էլ պատկերացնի, որ ﬔնք այս կերպ կօգտագործենք այդ հնարավորությունը։ Այս ախտահարումը պիտի չլիներ, այս զարգացուﬓերը պիտի չլինեին, եկեղեցին ու պետությունը պիտի ﬕասին, համատեղ գործեին, հիշեին ﬔր իսկ պատմության դասերը, աﬔն ինչ պետք էր բերել օրինական, կանոնական դաշտ, որևէ պատճառ, առիթ չպիտի լիներ նման զարգացուﬓերի։ Խնդիրներն ու ասելիքները պիտի լուծվեին ժողոﬖերի, քննարկուﬓերի ﬕջոցով, փակ դռների ետևում։ 1045 թվականից հետո, գրեթե հազար տարի հետո, ի գին աﬔն տեսակ տառապանքների ու ﬕլիոնավոր զոհերի, վերջապես Աստծուց պարգև ստացանք այս փոքրիկ, անկախ Հայրենիքը։ Նույնիսկ անհավատալի Արցախյան հաղթանակ պարգևվեց Աստծուց։
Ըստ Ձեզ, այդ ամենից հետո ինչո՞ւ այսպիսի արդյունք ունեցանք։
- Ցավալի է, շատ ցավալի է։ Իսկ Վարչապետի հայտարարությունը հերթական ծանր ﬔղադրանքն է և, ինչպես տեսնում ենք, հերթական անգամ ոչ ﬕ պատասխան չկա։ Անհրաժեշտ է եկեղեցականների, պատմաբանների, իրավագետների ﬕ հանձնախմբի ստեղծում, որպեսզի պատրաստվի եկեղեցու ﬕ կանոնադրություն՝ ընդունելի բոլորի կողﬕց, անհրաժեշտ է ձեռնարկել Եկեղեցու կառավարման ու կառուցվածքային բարեփոխման, որպեսզի բացառվի ազգային այս բացառիկ կառույցի ﬕահեծան, շատ հաճախ ոչ ճիշտ կառավարումը։ Ազգային Եկեղեցին ու Ազգային Պետությունը պիտի օգնեն, լրացնեն ﬕմյանց։
Եթե դեպքերն արագ զարգանան, հնարավո՞ր է, որ դուք կաթողիկոսական տեղապահ ընտրվեք։
-Ո՛չ, երբեք չեմ ուզել և չեմ ուզում։ Վերջին տարիներին ես բազﬕցս դիﬔլ եմ Վեհափառին, որ հանգստյան կոչվեմ։ Փոխարենը, իմ կամքից անկախ, հայտնվել եմ այս հորձանուտում։ Վաղուց պիտի հանգստյան կոչված լինեի։ Նորից կրկնեմ. իմ նախասիրությունը գիրն է, գրականությունն է, պատմագիտական ուսուﬓասիրությունն է, դաս տալն է, բայց ոչ վարչական աշխատանքը, նման ահռելի պատասխանատվությունը։ Դա իմ ուժից վեր է, և ես այդպիսի աշխատանք չեմ սիրում։ Պարզապես ապագա Տեղապահին, իմ հոգևոր եղբայրներին, նաև ազգային մտածողության ﬔր պետական, հասարակական գործիչներին, իրենց ներողամտությունը հայցելով, ﬔկ խորհուրդ կուզեմ տալ, երբ որ տեղապահ ընտրվի, անﬕջապես պետք է ձեռնարկել հայ եկեղեցու կանոնադրության աշխատանքները, ﬕնչ տեղապահի ժամկետի ավարտը ավարտուն տեսքի բերել։ Ազգային եկեղեցական Ժողովը կաթողիկոս ընտրելու նախորդ օրը երկամյա գործածության համար (ﬕնչև երկու տարի հետո գումարվելիք ԱԵԺ) պիտի վավերացնի այն, որպեսզի նորընտիր կաթողիկոսը և հայ եկեղեցին առաջնորդվեն դրանով և այլևս այսպիսի իրավիճակ չլինի։
Շնորհակալություն։ Ո՞րն է Ձեր մաղթանքը։
Թող որ խաղաղություն լինի բոլորի հոգիներից ներս, համբերեք, և հավատացեք, որ աﬔն ինչ շատ լավ է լինելու։ Մի՛ երկնչեք, և ﬕ՛ վախեցեք, որովհետև Աստված ﬔզ հետ է։ Աﬔն։
Լիլիթ Թադևոսյան




















