ՌԴ-ն խզում է Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտի պայմանագրերը
- Investigative journalist

- 13 hours ago
- 1 min read

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտում կնքված պայմանագրերը խզելու մասին: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում:
«Դադարեցնել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության կառավարության և Կանադայի կառավարության միջև ռազմական գծով այցերի վերաբերյալ համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1989 թվականի նոյեմբերի 20-ին, Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է Մոսկվայում 1994 թվականի փետրվարի 4-ին, և Ռուսաստանի Դաշնության կառավարության և Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2000 թվականի օգոստոսի 4-ին»,-նշված է փաստաթղթում։
Կարգադրության համաձայն ՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է կանադական, ֆրանսիական և պորտուգալական կողմերին տեղեկացնի ընդունված որոշման մասին:




















