top of page

ԱՄՆ-ն չի կարող հավերժ խաղալ աշխարհի ոստիկանի դերը. ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read
ree


Միացյալ Նահանգները չի կարող հավերժ խաղալ աշխարհի ոստիկանի դերը հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Մեթյու Ուիթաքերը՝ մեկնաբանելով ԱՄՆ նոր ազգային անվտանգության ռազմավարությունը Դոհայում կայացած միջազգային գագաթնաժողովում։

«Միացյալ Նահանգները չի կարող միշտ լինել աշխարհի ոստիկանը։ Մենք չենք կարող լինել արագ տեղակայվող ուժ, որը շրջագայում է աշխարհով մեկ և միջամտում է յուրաքանչյուր հակամարտության», - ասել է Ուիթաքերը։

Նա ընդգծել է, որ նոր ռազմավարության շրջանակներում Վաշինգտոնն ավելի շատ հույսը կդնի իր տարածաշրջանային գործընկերների, այդ թվում՝ Կատարը վրա՝ ծանր գործերի մի մասը կատարելու համար։ Նա նաև նշել է, որ Կատարը ԱՄՆ-ի ամենամոտ չեզոք գործընկերներից մեկն է։

Ուիթաքերն այս ռազմավարությունը բացատրում է Վաշինգտոնի՝ իր դաշնակիցների զարգացումը տեսնելու ցանկությամբ, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շրջանակներում։

«Մենք ուզում ենք, որ մեր դաշնակիցները զարգանան, որպեսզի մենք ստիպված չլինենք ինքնաթիռակիրներն ու մարտանավերն անընդհատ պարեկել ամբողջ աշխարհում», - հավելել է դեսպանը։

 
 
1/2432
bottom of page