top of page

Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Apr 22, 2024
  • 1 min read
ree

Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի։

Ստեղծագործությունը Բրուքլինում բնակվող նկարիչներ Ջեն Քաթրոնի և Փոլ Աութլաուի մտահղացումն է, ովքեր իրենց քանդակի միջոցով  «փողոցի միսը նոր բարձունքների կհասցնեն»:

Տպավորիչ անիմատրոնիկ ինստալացիան հագեցած է հիդրավլիկ և կոնֆետտի պայթյուններով:

«Հոթ դոգ քաղաքում»-ը բաղկացած է հսկայական հացից և դասական նրբերշիկից՝ ծածկված մանանեխով:

Նկարիչները, ովքեր սիրում են ուտելիք օգտագործել իրենց աշխատանքում, ասում են, որ հիդրավլիկ մեխանիզմները քանդակը դեպի երկինք կբարձրացնեն ապրիլի 30-ի կեսօրին և անցորդներին կոնֆետտիով կողողեն: «Սա Ամերիկայի կատարյալ ներկայացումն է Թայմս Սքվերում», - կատակել է Քաթրոնը:

bottom of page