Սոլովյովն ասում է, որ Սամվել Կարապետյանը իր ՄՏԵՐԻՄ ընկերն է. Չնայած ի՞նչ սպասել Կարապետյանի ընկերներից. Ալեքսանյան
- Investigative journalist

- 1 day ago
- 1 min read

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սոլովյովն ասում է, որ Սամվել Կարապետյանը իր ՄՏԵՐԻՄ ընկերն է։
Սոլովյովն ասում է, որ պետք է Հայաստանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել։
Սամվել Կարապետյանին չի հարգում անգամ իր մտերիմ ընկերը ու կոչ է անում հարձակվել մի երկրի վրա, որը Կարապետյանը «հայրենիք» է անվանում։
Կամ էլ Սոլովյովը մտածում է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարգանքն արտահայտելու ձևը ոչ թե Հայաստանը հարգելն է, այլ Հայաստանի վրա հարձակվելը, իսկ դա էլ արդեն էլի խոսում է Սամվել Կարապետյանի մասին։ Եվ հեչ լավը չի խոսում։ Չնայած ի՞նչ սպասել Կարապետյանի ընկերներից, եթե անձամբ Կարապետյանը 44 օրյա պատերազմի օրերին հավասարության նշան դրեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Բա սրա համար էլ ձևիստները փախչում են բանավեճերից։




















