Համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը. Արարատ Միրզոյանը՝ TRIPP նախագծի իրականացման շրջանակի մասին
- Investigative journalist

- 7 hours ago
- 1 min read

Ես գտնվում եմ Վաշինգտոնում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանությունում: Ժամեր առաջ մենք ունեցանք հանդիպում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և նրա գլխավորած պատվիրակության հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերություններում առկա դինամիկան, առկա նախաձեռնությունները, ուրվագծեցինք որոշ նոր անելիքներ, խոսեցինք մեր ռազվամավարական գործընկերությունից՝ առաջիկայում սպասվող այցերից, հանդիպումներից, ձեռնարկներից: Մեծապես կենտրոնացանք օգօստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնությունների կյանքի կոչման վրա, մասնավորապես հաստատեցինք TRIPP իրականացման շրջանակը: Սա չափազանց կարևոր փաստաթուղթ է, շոշափում է հասարակության համար զգայուն հարցեր, հետևաբար մենք անհրաժեշտ համարեցինք ուղիղ եթերում անդրադառնալ այդ փասթաթղթին, ներկայացնել այն, հանդես գալ որոշ դեպքերում մեկնաբանություններով: Այս մասին TRIPP-ի վերաբերյալ ստորագրված ՀՀ-ԱՄՆ հայտարարության մասին ասուլիսում ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հիշում եք հարգելի հայրենակիցներ, օգօստոսի 8-ին՝ Նիկոլ Փաշինյանի, Ալիևի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունված հռչակագրում սահմանվեցին խաղաղության և Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման սկզբունքները, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ընդգծվեց փոխադարձությունը: Նշվեց նաև, որ սահմանվելու է TRIPP՝ Թրամփի ուղի հանուն խաղաղության և բարգավաճման: Անցել է ընդամենը 5 ամիս, և մենք ամերիկյան կողմի հետ բանակցություններում հաջողել ենք շատ ավելի մանրամասն անդրադառնալ պայմաններին, հիմնադրման ձևին: Սա նշանակալի ու շահեկան փաստաթուղթ եմ համարում, վստահեցնում եմ, որ այն, ինչ բոլորիս հետաքքրիր է՝ մեծ հաշվով հենց այս փաստաթուղթն է: Հետագայում մյուս կանոնադրական փասթաթղթերում իրավական տեքստ կլինի, իհարկե, այն ինչ որ կլինի՝ չի կարող շեղվել արդեն իսկ համաձայնեցված պայմաններից»,- նշել է նա:
Անդրադառնալով փասթաթղթին՝ Միրզոյանը շեշտել է, որ համաձայնեցված է այն, ինչ հանձնված է թղթին և հրապարակվել է գիշերը:




















