ԼԵՒՈՆ ԱՐՔԱՅԻՆ ՏՆԱՅԻՆ ԿԱԼԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Արդեն մի քանի օր է հանրությունը քննարկում է տիկտոկում հայհոյախոսություններով և ոչ ադեկվատ վարքագծով հանդես եկող բլոգեր «Լևոն Արքայի» և իշխանությունների սիրելի բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի միջև կոնֆլիկտը, որն այն աստճան է սրվել՝ հասել է իրավապահների դաշտ։ «Լևոն արքա»-ն ըստ համացանցի հրապարակումների «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցնելու համար ոչ միայն ձերբակալվել է, այլ նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանությունը): Կատարվում է նախաքննություն:
Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին` Լևոն արքայի նկատմամբ երկու ամիս տնային կալանք եւ բացակայելու արգելք է կիրառվել որպես խափանման միջոց։
Հիշեցնենք, որ հունվարի 10-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր «Լևոն արքա»-ն։




















