top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ՈՎ ԿՆՇԱՆԱԿՎԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read

Մեր տեղեկություններով, առաջիկայում Շվեյցարիայի թեմի հոգեւոր առաջնորդ է նշանակվելու Գեղարքունիքի թեմի ներկայիս առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարթեւ եպիսկոպոս Բարսեղյանը։ Վեհափառի այս որոշումը նախապես իմանալով էր, որ առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն օրեր առաջ հայտարարեց, որ միանում է Նիկոլ Փաշինյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը պահանջող 10 արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման» մասին հայտարարությանը։ Հայտնի է, որ Շվեյցարիայի հոգեւոր թեմը տեւական ժամանակ է՝ զրկված է առաջնորդից, թեմը ղեկավարում էր տեղապահը` Տեր Գուսան ծայրագույն պատրիարք Ալճանյանը, նա ախորժակ է ունեցել՝ թեմի առաջնորդ դառնալ, անգամ սակարկել է Վեհափառի հետ, շանտաժ արել, որ եթե իրեն չնշանակի, ապա կմիանա Փաշինյանին, սակայն Վեհափառը շանտաժի առաջ չի ընկրկել։ Ալճանյանը սակարկել է այլ եվրոպական թեմի առաջնորդի համար, սակայն դա էլ գլուխ չի եկել: 



 
 
1/2491
bottom of page