top of page

Շոտլանդիայում Նոր տարուն ամուսնության առաջարկություն չեն անում. հետաքրքիր փաստեր Ամանորի մասին

  • Nov 20, 2022
  • 2 min read

ree

Նոր տարին գեղեցիկ ու երկար սպասած տոն է՝ հատկապես մանուկների համար։ Թվում է՝ մենք ամեն ինչ գիտենք ու այլեւս ոչինչ չի մնացել սովորելու եւ իմանալու այս հիասքանչ տոնի մասին։


1918-1935 թվականներին Ռուսաստանում արգելված էր «Սուրբ ծննդյան» տոներին տոնածառը որպես խորհրդանիշ համարելը: Խորհրդային իշխանությունը Քրիստոսի ծնունդը և դրա հետ կապված բոլոր ծեսերը խայտառակություն էր համարում: 1935 թվականի Ստալինի հրամանագրով Սուրբ ծնունդը վերածվեց Նոր տարվա, իսկ Բեթլեհեմի աստղը`կարմիր հինգաստղանի աստղի: Այդ ժամանակ էլ առաջին անգամ ի հայտ եկան Ձմեռ պապը և Ձյունանուշը:


Ձյունանուշն իր ծննդյան օրը նշում է ապրիլի 4-ին, իսկ նրա ծննդավայրը համարվում է Կոշտկովոյի շրջանի Շչելկովո գույղը: Հենց այնտեղ էլ 1873 թվականին Ալեքսանդր Օստրովսկին գրեց «Ձյունանուշ» պիեսը: Որպես Ձմեռ Պապու թոռնիկ՝ Ձյունանուշն ավելի հայտնի դարձավ 50-ական թվականներին:


Հին Հռոմում Ամանորը նշում էին մարտ ամսին. այդ ժամանակ էլ սկսվում էին դաշտային աշխատանքները: Մ.թ.ա հռոմեական կայսր Հուլիոս Կեսարը տոնը տեղափոխեց տարվա սկիզբ` հունվարի 1-ին:


Անգլիայում Նոր տարին երկար ժամանակ նշում էին մարտի 25-ին, և միայն 1752 թվականին Ամանորի առաջին օրը համարվեց հունվարի 1-ը:


Էսկիմոսներն Ամանորը նշում են առաջին ձյան գալուն պես։


Իտալիայում ընդունված է Ամանորի նախաշեմին ազատվել և պատուհանից դուրս նետել հին և ոչ պիտանի իրերը: Որքան շատ հին իրերից ազատվեք, այնքան ավելի շատ հարստություն և հաջողություն կլինի նոր տարում:


Տոկիոյում Նոր տարուն բոլորը պատրաստում են կարկանդակներ և բաժանում անցորդներին` հավատալով, որ տարվա հաջողությունը կախված է բաժանած կարկանդակների քանակից:


1843 թվականին Լոնդոնում տպագրվեց ամանորյա առաջին բացիկը։ Այդպես էլ առաջացավ միմյանց ամանորյա բացիկներ նվիրելու սովորությունը։


Բրազիլիայում ամանորյա ավանդական ուտեստը համարվում է ոսպով ապուրը, որը խորհրդանշում է բարեկեցություն և հարստություն։

1895 թվականին Միացյալ Նահանգներում` Սպիտակ տան դիմաց, տեղադրված տոնածառի վրա վառեցին առաջին էլեկտրական խաղալիքը։


Գերմանիայում Ձմեռ պապը նվերները դնում է ոչ թե տոնածառի, այլ՝ պատշգամբի վրա, իսկ Շվեդիայում` վառարանի մոտ:


Մեքսիկացիներն իրենց ամանորյա նվերները հայտնաբերում են կոշիկի մեջ, իսկ իռլանդացիները և անգլիացիները` գուլպաների:


Ֆրանսիացիները սովորաբար իրար նվիրում են հուշանվերներ և ամանորյա բացիկներ։


Շոտլանդիայում Նոր տարվա առաջին օրն ամուսնության առաջարկություն չեն անում և չեն թափում աղբը։



 
 
1/2383
bottom of page