Փորձելով հաղթահարել բանավեճից փախնելու աղետալի հետևանքները, քոչարյանական ընդդիմության Երևանի ներկայացուցիչները ողբ են կապել․ Խուդաթյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Երեկվա բանավեճը, բնականաբար, քոչարյանական ընդդիմությունը երկար չի կարողանա «մարսել»։
Փախնելով բանավեճից՝ նրանք վստահ էին, որ իրենց անդրադարձ չի կատարվի, բայց արի ու տես, հերթական անգամ սխալ դուրս եկան իրենց հաշվարկներում։
Հիմա, փորձելով հաղթահարել բանավեճից փախնելու աղետալի հետևանքները, քոչարյանական ընդդիմության Երևանի ներկայացուցիչները ողբ են կապել՝ թե հասեք, վարչական ռեսուրս են կիրառում, պաստառը կես մետր աջ են փակցրել, պետությունը ասֆալտ է անում, հասեք, կանխեք։
Նախ պետությունը ասֆալտ է անում ամբողջ երկրում՝ Կապանում ու Մասիսում, Սիսիանում ու Բերդում, Գավառում ու Աբովյանում, Հայաստանի բոլոր համայնքներում, հրատապ ծրագրով էլ ամենաշատ հատկացումն այս տարի եղել է Ալավերդիին, հետո Իջևանին, Տաշիրին։
Ընդդիմության մասով ամեն ինչ պարզ է, մենք մեկին յոթ են պատասխանելու, մեկին՝ յոթ։
Ցավալին երբեմնի անաչառ լրատվականների խայտառակվել է, Վաղարշապատում ընտրապայքարի կողմ դառնալը, օրը մեջ մի «գլուխգործոց» գրելը ու օրը յոթ անգամ ֆեյսբուքում նույն «գլուխգործոցով» կիսվելը։




















