top of page

ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% մաքսատուրք

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Oct 11
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերից սկսած Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի։ Այս մասին փոխանցում էbbc.com-ը։

TruthSocial սոցիալական ցանցում Թրամփի գրառման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը նաև արտահանման վերահսկողություն կսահմանի կրիտիկական կարևոր ծրագրային ապահովման նկատմամբ:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահը կտրուկ է արձագանքել Պեկինի որոշմանը՝ խստացնել հազվագյուտ մետաղների արտահանման կանոնակարգերը՝ մեղադրելով Չինաստանին «թշնամության» և «աշխարհը պատանդ պահելու» փորձի մեջ։

Նա սպառնացել է չեղարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, սակայն ավելի ուշ պարզաբանել է, որ չի չեղարկել այն, չնայած «վստահ չէ, որ այն կկայանա»։

«Ես միևնույն է այնտեղ կլինեմ»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

 
 
1/2377
bottom of page