Բելգիան մտադիր է Արկտիկայում «վահան» ստեղծել Գրենլանդիան Ռուսաստանից և Չինաստանից պաշտպանելու համար
- Investigative journalist

- 7 hours ago
- 1 min read

Բելգիան կհամագործակցի Արկտիկայում յուրօրինակ «պաշտպանական վահան» ստեղծելու հարցում՝ Գրենլանդիան Չինաստանից և Ռուսաստանից ավելի լավ պաշտպանելու համար, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը, հայտնում է HLN-ը։
Ֆրանկենը նշել է, որ «միանշանակ մտահոգված է» Գրենլանդիան ռազմական ճանապարհով բռնակցելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններով, սակայն հասկանում է անվտանգության վերաբերյալ ամերիկյան առաջնորդի մտահոգությունները։
«Եկեք միասին աշխատենք, քանի որ հիմա միակ հաղթողը Պուտինն է, որը Մոսկվայում շամպայն է խմում»,- ասել է Բելգիայի պաշտպանության նախարարը։
Ըստ Ֆրանկենի, ինքը պատասխան է ստացել, որ ԱՄՆ-ն չի ցանկանում նվաճել Գրենլանդիան, այլ ավելի շուտ ցանկանում է գնել այն։
Սակայն, ինչպես նշել է նախարարը, պարտադիր չէ, որ բանը դրան հասնի։ Նա ելքը տեսնում է Գրենլանդիայում և դրա շուրջ ՆԱՏՕ-ի ներկայության ուժեղացման մեջ։
Նրա կարծիքով, դա Ռուսաստանին և Չինաստանին հստակ հասկացնել կտա, որ Գրենլանդիան ՆԱՏՕ-ի մաս է։
«Հիմա հարցն այն է, թե արդյո՞ք մեզ պետք է յուրօրինակ «Արկտիկական պահպանություն»՝ գործողություն Արկտիկայում, որի շրջանակում Չինաստանին ու Ռուսաստանին հասկացնել կտանք՝ մի՛ եկեք այստեղ։ Սա ՆԱՏՕ-ի տարածքն է, սա մեր տարածքն է»,- նշել է նա։




















