top of page

Բաթումում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու, որը հետախուզվում է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով

  • Jan 11
  • 1 min read


Բաթումում Աջարիայի ՆԳՆ կենտրոնական քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Թուրքիայի քաղաքացի Ջ. Կ.-ին (ծնված 1973 թ.), որը հետախուզվում էր Ինտերպոլի կարմիր շրջաբերականով, հայտնում է Georgia Online-ը։

«Թուրքիայի Հանրապետությունում ազատության սահմանափակման և սպառնալիքների փաստերով դատապարտված անձը հետախուզվում էր կարմիր շրջաբերականով 2025 թ․ նոյեմբերից։

Ներկայումս ձերբակալվածի նկատմամբ իրականացվում են օրենքով նախատեսված արտահանձնման ընթացակարգերը»,- նշված է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությունում։

 
 
bottom of page