top of page

Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլ անցկացնել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read

Իրանը համաձայնել է Օմանում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը անցկացնելուն։ Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցը նշում է, որ այս տեղեկությունը հաստատել է իրանական բանակցային թիմի անդամը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցությունների չորրորդ փուլը՝ նվիրված Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների լուծմանը, տեղի կունենա մայիսի 11-ին Օմանի Մասկատ քաղաքում։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին ավարտվեց ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային ծրագրի և Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների երրորդ փուլը։ Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Ըստ Օմանի ԱԳՆ-ի՝ կողմերը քննարկել են համաձայնագիր, որը կենթադրի Իրանի ամբողջական հրաժարում միջուկային զենքի արտադրությունից՝ պատժամիջոցների վերացման դիմաց՝ պահպանելով խաղաղ միջուկային էներգիան զարգացնելու Թեհրանի իրավունքը։

1/2111
bottom of page