Փետրվարին Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով երկու ինքնաթիռ
- 2 hours ago
- 1 min read

Գերմանիան փետրվարին Հայաստան է ուղարկել արտաքսված քաղաքացիներով առնվազն երկու ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում է Sputnik Արմենիան։
Ըստ լրատվական կայքի` Այդ չվերթերից մեկը տեղի է ունեցել Համբուրգից, երկրորդը՝ Մյունխենից։
«Մյունխենյան չվերթում, ըստ Sputnik Արմենիայի տվյալների, եղել է մոտ 130 մարդ (ՀՀ քաղաքացի կամ ուղղակի ազգությամբ հայ–խմբ.)։
Բացի այդ, նույն մյունխենյան չվերթում եղել են նաև Վրաստանի արտաքսված 79 քաղաքացիներ, այդ պատճառով էլ ինքնաթիռը Երևանից հետո ուղևորվել է Թբիլիսի:
Մարտին Գերմանիայից Վրաստան է ուղարկվել ևս 40 մարդ։
Մեր տեղեկություններով՝ արտաքսվածներին ուղարկում են ոչ միայն հատուկ, այլև կանոնավոր չվերթերով, մասնավորապես՝ Ֆրանկֆուրտից։ Օրինակ` դրանցից մեկով փետրվարի վերջին, նախնական տվյալներով, ուղարկվել է 12 մարդ։
Ավելի վաղ Sputnik Արմենիան գրել էր, որ ԱՄՆ–ն հատուկ չվերթով Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների, ընդ որում` ՀՀ իշխանությունները հրաժարվել են հրապարակել արտաքսվածների թվի և կարգավիճակի մասին տվյալներ»,- ասվում է լուրում։




















