Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Չարենցավանում, կա տուժած․ 8 քաղաքացի տեղափոխվել է ոստիկանության բաժին
- 60 minutes ago
- 1 min read

Մարտի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի «Տոսպ գրուպ» կարի ֆաբրիկայի մոտակայքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով, տեղում ոստիկաները հայտնաբերել են 8 քաղաքացիների՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Արամայիս Մ․-ն, 20-ամյա Հայկ Ա․-ն, 20-ամյա Նիկոլայ Ե․-ն, 20-ամյա Տիգրան Դ․-ն, 22-ամյա Տիգրան Ա․-ն, 20-ամյա Արամ Ա․-ն, 21-ամյա Գոռ Դ․-ն և 26-ամյա Գևորգ Հ․-ն ովքեր ոստիկանության ծառայողների կողմից տեղափոխվել են ոստիկանության Չարենացավանի բաժին։
Ոստիկանությունում նրանք հայտնել են, որ ընկերներ են և ունեցել են տարաձայնություններ։ Վիճաբանության ընթացքում Նիկոլայ Ե․-ն բռունցքով հարվածել է Արամ Ա․-ի ձախ աչքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։




















