top of page

Ազգերի լիգա․ Իսպանիան գոլառատ խաղում հաղթեց Ֆրանսիային՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 16 hours ago
  • 1 min read

Ազգերի լիգայի 2024/25 թթ. խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում մրցաշարի գործող գավաթակիր Իսպանիան Գերմանիայի «Շտուտգարտ Արենա» մարզադաշտում գերգոլառատ խաղում 5։4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

«Ֆուրիա Ռոխայի» կազմում դուբլ գրանցեց Լամին Յամալը, մեկական անգամ էլ աչքի ընկան Նիկո Ուիլյամսը, Միկել Մերինոն և Պեդրին։ «Եռագույնների» կազմում պատասխանեցին Կիլիան Մբապեն,  Ռայան Շերկին, Ռանդալ Կոլո-Մուանին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Դանի Վիվիանը։

Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնները դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ Ֆրանսիան երրորդ տեղի համար կպայքարի Գերմանիայի դեմ։

Գերմանիա – Ֆրանսիա, Պորտուգալիա – Իսպանիա հանդիպումները կկայանան հունիսի 8-ին։ Առաջին խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին, իսկ եզրափակիչը՝ 23։00-ին։

1/2152
bottom of page