top of page

Նիկոլ Փաշինյանը վստահ է՝ Գյումրու ընտրություններում ՔՊ-ն է հաղթելու. «Ժողովուրդ»

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 15
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին վստահեցրել է՝ Գյումրիում մարտին կայանալիք ընտրություններին ՔՊ-ն հաղթելու է:


Հայտնել էինք, որ հինգշաբթի օրը ՔՊ-ականները Նիկոլ Փաշինյանի՝ Մյունխեն մեկնելուց ժամեր առաջ հավաքվել եւ քննարկել են Գյումրիում կայանալիք ընտրությունները:


ՔՊ նիստի «գլխավոր դերակատարներից» մեկը համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է եղել, որը վստահեցրել է՝ իրենից հասանելիք ամեն ինչ անում է, հանդիպում է քաղաքացիների հետ, շահում նրանց վստահությունը, որ ընտրվի:


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամները, անգամ Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն է եկել Երևան՝ ՔՊ նիստին մասնակցելու համար:


«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների մի մասը անհանգստություն է հայտնել, որ իսկապես թեժ մրցակցություն է սպասվում, քանի որ մյուս թեկնածուները՝ Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան, Կարեն Սիմոնյան, Մարտուն Գրիգորյան նույնպես մեծ հեղինակություն ունեն Գյումրիում:


Չնայած այս անհանգստություններին՝ Նիկոլ Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին, թե խոչընդոտներ կլինեն, բայց ամեն ինչ լավ կլինի:


Ուղղակի հրահանգել է մինչեւ ընտրություններ լծվել ՔՊ-ի օգտին ձայներ բերելու գործին»։


Մանրամասները՝ թերթի համարում:

 
 
1/2383
bottom of page