top of page

«Հրապարակ». Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 29, 2024
  • 1 min read
ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ բանն է, որ իշխանությունն անթերի է անում: Պաշտոնյաներին` առանց  բացատրության աշխատանքից ազատել, ԲԴԽ նախագահին ազատել եւ ստիպել, որ դատավորներից յուրաքանչյուրը մտածի` հաջորդն ինքն է, մի քանի «կռուգ» պտտեցնել Ռոբերտ Քոչարյանի գործը: Երեկ Մարտի 1-ի «վերաբացված» գործով հերթական նիստն էր:

Դատավորը 2018-ին «Իմ քայլի» նախընտրական ցուցակում պատգամավորի թեկնածու առաջադրված Սարգիս Պետրոսյանն է: Եվ քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ գործ է քննվում, մեղադրողը միջնորդել է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին եւ Յուրի Խաչատուրովին՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու հոդվածով»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page