«Եթե նախագիծն ընդունվի, հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային». Ռուբեն Ռուբինյան
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

ԱԺ-ն քննարկեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացում կատարելու» նախագիծը, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։ Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցման ընթացքում մեկ բան է փոխվել․ «Օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես»։ Նա ասաց նաև, որ նախագահականի հետ խոսել են, հնարավորինս արագ կստորագրվի. «Հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային, եթե իհարկե ԱԺ-ն կողմ քվեարկի նախագծին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր բանախոսը, «հունվարի 27-ին կխոնարհվենք երկնային բանակի առաջ, հունվարի 28-ին կտոնենք երկրային բանակի օրը»:




















