top of page

Մահացել է «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր Ալերսը

  • Jan 19
  • 1 min read


76 տարեկանում մահացել է Disney-ի «Առյուծ արքան» մուլտֆիլմի համառեժիսոր Ռոջեր Ալերսը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել Է ամերիկացի պրոդյուսեր Դեյվ Բոսերթը։

Ալերսն իր աշխատանքը Disney-ում սկսել է 1982 թվականի ամերիկյան գիտաֆանտաստիկ «Տրոն» ֆիլմի համար նախապատրաստական կոնցեպտների մշակմամբ։ Այնուհետև նա աշխատել է որպես նկարիչ «Օլիվերն ու ընկերները» և «Փոքրիկ ջրահարսը» մուլտֆիլմերում, իսկ ավելի ուշ դարձել է «Գեղեցկուհին և հրեշը» մուլտֆիլմի սյուժեի գլխավոր պատասխանատուն։ Հետագայում նա դարձել է «Առյուծ արքա»-ի համառեժիսորը։

 
 
1/2580
bottom of page