top of page

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7-ամյա և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

  • 4 hours ago
  • 1 min read


Հունիսի 15-ին Վանաձոր քաղաքում 7-ամյա և 13-ամյա քույրերին Փամբակ գետում հայտնաբերելու աշխատանքներին միացել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մեծ թվով հատուկ փրկարարներ և նույն կենտրոնի ջրասուզակներ։

Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ջրասուզակները ժամը 21։50-ի սահմաններում մթության պատճառով դադարեցրել էին որոնողափրկարարական աշխատանքները, դրանք վերսկսվել են առավոտյան ժամը 08։00-ին։

Մինչև աշխատանքների ավարտը երեխաների որոնողական աշխատանքներին առաջին իսկ պահից միացել են մեծ թվով քաղաքացիներ, Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 30-ից ավելի պարեկներ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ:

Մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի մեծ թվով աշխատակիցներ ևս մասնակցում են աշխատանքներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 15-ին՝ ժամը 14։45-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ ահազանգի հիման վրա դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ 

Դեպքի վայրում փրկարարները և ոստիկանները իրականացնում են որոնողական աշխատանքներ։

Նշենք՝ մեր տեղեկություններով, գետն ընկած երեխաները քույրեր են, Ղարաբաղից տեղահանված: Ընտանիքը հաստատվել և ապրում էր Վանաձորի «Երրորդ մաս» թաղամասում, որի մի հատվածով էլ հենց անցնում է գետը: 

 
 
1/2724
bottom of page