top of page

Մենք կարող ենք վաղը Հորմուզի նեղուցում առաջին դիտորդական առաքելությունը կատարել․ Մակրոն

  • 3 hours ago
  • 1 min read


«Շառլ դը Գոլ» ավիակիրը կարող է Հորմուզի նեղուցում լինել երկու կամ երեք օրվա ընթացքում: Մենք կարող ենք վաղը այնտեղ ունենալ կործանիչներ՝ առաջին դիտորդական առաքելությունները կատարելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Եթե յուրաքանչյուր նեղուցում սակագին սահմանվի, ի՞նչ հետևանքներ կունենա դա: Դուք բարձրացնում եք գները ամբողջ աշխարհի համար: Այսօր նրանք բառերով են խաղում՝ դա անվանում են «ծառայություններ»: Սա չի համապատասխանում միջազգային իրավունքին:

Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը և կանենք ամեն ինչ, որպեսզի սակագներ չլինեն»,-նշել է նա։

 
 
1/2723
bottom of page