ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը՝ հարմարվելով փոփոխվող պայմաններին և ասիմետրիկ uպառնալիքներին․ Էրդողան
- 2 hours ago
- 1 min read

Բեռլինի պատի անկումից հետո դաշինքի ապագայի վերաբերյալ ոչ մի վատատեսական կանխատեսում չիրականացավ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի մասին։
«ՆԱՏՕ-ն ամրապնդել է իր դիրքերը՝ հարմարվելով փոփոխվող պայմաններին և ասիմետրիկ սպառնալիքներին, ինչպիսին է ահաբեկչությունը։
Թուրքիան կշարունակի առաջատար դեր խաղալ դաշինքում՝ շնորհիվ իր համապարփակ ռազմական կարողությունների, դինամիկ պաշտպանական արդյունաբերության, ռազմավարական կարևոր աշխարհագրական դիրքի և հարուստ պատմական ու մշակութային ժառանգության»,-նշել է նա։




















