ԱՄՆ-ն ազդարարել է 18 երկրների հետ առևտրային գործարքներ կնքելու մասին
- Investigative journalist
- 2 hours ago
- 1 min read
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր 18 ամենակարևոր առևտրային գործընկերների հետ ձգտում է առևտրային համաձայնագրեր կնքել:
«Ինձ թվում է, որ մենք շատ տարածաշրջանային գործարքներ կկնքենք, խաղադրույք կլինի Կենտրոնական Ամերիկայի և Աֆրիկայի մի մասի վրա», - CNN-ին տված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարարության ղեկավարը։
Նախարարը հավելել է, որ օտարերկրյա ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերը կվերադառնան ապրիլի 2-ին սահմանված սկզբնական մակարդակին, եթե երկրները 90 օրվա ընթացքում համաձայնության չգան Վաշինգտոնի հետ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 9-ին 90 օրով հետաձգել է ավելի քան 75 երկրների համար հայելային մաքսատուրքերի սահմանումը։ Միաժամանակ նա հայտարարեց վերոնշյալ երկրների հետ փոխադարձ մաքսատուրքերը նշված ժամանակահատվածի համար մինչև 10 տոկոսի իջեցման մասին։ Մայիսի 14-ից ԱՄՆ-ի և Չինաստանի միջև նոր մաքսային ռեժիմ է մտել։ Չինական ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերը 145%-ից իջեցվել են 30%-ի, իսկ ամերիկյան ապրանքների վրա չինական մաքսատուրքերը 125%-ից իջեցվել են 10%-ի։ Ներմուծվող ապրանքների հիմնական տուրքը մնում է 10 %: