top of page

Դաշնակների ու նրանց պարագլխի կողմից պարզապես փորձ է արվում ԼՂ-ից տեղահանված հայրենակիցների հույզերի վրա խաղալ. Չախոյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 9, 2024
  • 1 min read
ree

Ղարաբաղը մատաղ անելուց հետո ընդդիմության նպատակը դարձել է ղարաբաղցիներին իշխանափոխության մատերիալ սարքելը՝ ձևացնելով, թե իբրև մտահոգ են վերջիններիս խնդիրներով։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.

«ԱԺ-ում իբրև արցախցիների իրավունքների համար պայքարող դաշնակները նույն դաշնակներն են, ովքեր ողջունում էին ԼՂ-ում հեղաշրջումը, ինչից օրեր անց տեղի ունեցավ սկուտեղի վրա ԼՂ հանձնումը ու հայաթափումը։

Նույն դաշնակների ու նրանց պարագլխի կողմից պարզապես փորձ է արվում ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների հույզերի վրա խաղալով բողոքի ալիք ձևավորել, նպատակը՝ իշխանափոխություն»:

1/2377
bottom of page