top of page

Բազում գյուղում բախվել են «Ford Fiesta»-ն և «Opel Zafira»-ն․ վերջինը կողաշրջվել է․ 4 վիրшվորներից 2-ը անչափահասներ են

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 8 hours ago
  • 1 min read

Երեկ՝ հունիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Բազում գյուղի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչներ 42-ամյա Աշոտ Ա․-ի վարած «Ford Fiesta» և 24-ամյա Դավիթ Գ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։



Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, վթարի հետևանքով «Opel Zafira»-ի ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 37-ամյա Մարինե Ն․-ն, 15-ամյա Լ․ Մ․-ն, 12-ամյա Վ․ Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 45-ամյա Նվարդ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

bottom of page