Հենց սկսում էինք խոսել, այն նորից ընդհատվում էր. Պուտինը՝ Սիլվայի հետ 5 անգամ ընդհատված հեռախոսազրույցի մասին
- Investigative journalist
- Apr 22
- 1 min read
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր հեռախոսազրույցը Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի հետ հինգ անգամ ընդհատվել է տեխնիկական պատճառներով։
«Ես հենց նոր խոսում էի Բրազիլիայի նախագահի հետ, տեխնիկական պատճառներով խոսակցությունը հինգ անգամ ընդհատվեց: Եվ ամեն ինչ պետք է կրկին վերականգնվեր: Ես նստած սպասում էի, և հենց որ սկսում էինք խոսել, այն նորից ընդհատվում էր»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Ռուսաստանի Դաշնության մունիցիպալ կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է պետության ղեկավարը:
Պուտինը հավելել է, որ իր աշխատանքային գրաֆիկը տարբեր պատճառներով «սողում է դեպի աջ»։