top of page

Հայաստանի հավաքականի հավանական մրցակիցներն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Nov 18, 2024
  • 1 min read
ree

Հայաստանի ազգային հավաքականը այսօր՝ նոյեմբերի 17-ին Լատվիայի դեմ տարած արտագնա հաղթանակով (2:1) ավարտեց ելույթները Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում։

Մեր ընտրանին 6 մրցափուլերի արդյունքում տարավ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, և 3 պարտություն՝ խմբում գրավելով 2-րդ հորիզոնականը։

Կանոնակարգի համաձայն՝ Ազգերի լիգայի C լիգայի 4 խմբերում 2-րդ տեղը զբաղեցրած թիմերը փլեյ-օֆֆում կմրցեն B լիգայի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի հետ։

Այս պահի դրությամբ B լիգայի 4 խմբերում 3-րդ տեղերը զբաղեցնում են Ալբանիայի, Իռլանդիայի, Սլովենիայի և Իսլանդիայի հավաքականները։

Փլեյ-օֆֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին, իսկ հանդիպումները` 2025 թվականի մարտին։

1/2380
bottom of page