top of page

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

  • 1 hour ago
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանի և նախագահ Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, բոլոր հարցերը կլուծվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Դրանք տեխնիկական հարցեր են, անկեղծ ասեմ, այսօր էլ քննարկվել են հարցեր, երկու ձուկ արտադրող ընկերություն բացվել է, կարծում եմ, որ ամսի 7-8-ից հետո բոլորը հերթով կբացվի, աշխատանքային հարցեր են, մեծ հաշվով տեխնիկական մեծ խնդիր չկա:   

Էկոնոմիկայի նախարարությունը զուգահեռ դրան մի քանի աջակցության ծրագրեր է ներկայացրել Եվրոպական Միություն, Մերձավոր արևելք՝ արտահանման, աջակցման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, մաքսատուրքի փոխհատուցման, երբեմն նաև IP-ի հետ կապված ծախսերի փոխհատուցման համար, ճիշտ է Եվրոպական Միության արտահանումը կրկնապատկվել է, բայց էլ ավելի ավելի ագրեսիվ ենք ու նպատակ ունենք քառապատկենք, հնգապատկենք մինչև տարեվերջ»,- նշել է Պապոյանը:

Պապոյանը նաև շեշտեց, որ իր տեղակալը վերջերս հանդիպել է ռուսաստանցի գործընկերների հետ, մթնոլորտը շատ դրական է եղել ու բոլոր կողմերը հակված են եղել խնդրին լուծում տալուն. «Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո այս հարցերին շատ արագ լուծում կտանք»:

 
 
1/2702
bottom of page