top of page

«Յունիսպորտը»՝ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն

  • 1 hour ago
  • 1 min read


«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն: Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում ևս «Յունիսպորտ»-ը հաղթեց «Երևան»-ին։ Հանդիպումն ավարտվեց 8-3 հաշվով։ 

Լինելով ակումբի գլխավոր հովանավորը՝ Յունիբանկը կշարունակում է աջակցել «Յունիսպորտին» և նպաստել Հայաստանում սպորտի զարգացմանը՝ որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության կարևոր ուղղություն։ Բանկը նպաստում է պրոֆեսիոնալ սպորտի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ մարզիկների համար՝ բացահայտելու իրենց ներուժը և հասնելու նոր հաջողությունների։

Յունիբանկում վստահ են, որ սպորտի մեջ ներդրումները նպաստում են ոչ միայն մարզական ձեռքբերումներին, այլև առաջնորդության զարգացմանն ու ազգային հպարտության ամրապնդմանը։

Յունիբանկը շնորհավորում է «Յունիսպորտի» խաղացողներին, մարզիչներին և երկրպագուներին այս նշանակալի նվաճման կապակցությամբ և մաղթում նոր հաղթանակներ ու փայլուն ելույթներ միջազգային մրցաշարերում։

 
 
1/2703
bottom of page