«Opel»-ը Էջմիածնի թունելի մեջ գլխիվայր շրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում
- Investigative journalist

- 1 hour ago
- 1 min read

Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Սարգիս Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Մ5 կմ հատվածում՝ Էջմիածին տանող թունելի մեջ, դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել ու հայտվել է ճանապարհի մեջտեղում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։




















