Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է. Ավանեսյանը՝ օկուպացված Արցախից Հայաստան տեղափոխված հայերի մասին
- Investigative journalist

- 2 hours ago
- 1 min read

Բժիշկներից կազմված մեր բրիգադը, անհրաժեշտության դեպքում, օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մեկնել է Լեռնային Ղարաբաղից այսօր Հայաստան տեղափոխվող մեր 11 հայրենակիցներին դիմավորելու: Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այս պահին բոլորն անցել են բուժզննում, նրանցից մեկը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն` լրացուցիչ հետազոտության:
Մեր 10 հայրենակիցների առողջական վիճակը բավարար է»,-գրել է նա:




















