«Հայաստան» դաշինք, ձեզ հրահանգել են դուրս գալ քաղաքականությունից, ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շանսերը ցածր են. Վահագն Ալեքսանյան
- Investigative journalist

- 4 hours ago
- 1 min read

Սիրելի «Հայաստան» դաշինք, հարգելի գործընկերներ, ես ճի՞շտ եմ հասկանում, որ դուք քաղաքականությունից դուրս եք եկել ու ձեզ հրահանգել են դուրս գալ քաղաքականությունից: Հիմա քաղաքականությամբ զբաղվում է ռուս օլիգարխի կուսակցությունը՝ ըստ երևույթին գնահատելով ձեր անցողիկ շեմը հաղթահարելու շատ ցածր շանսերը ու քաղաքական պասիվությունը: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիրներին:
«Եթե դուք դուրս չեք եկել, ասեք դրա մասին մենք իմանանք: Ակնհայտ է, որ անցողիկ շեմը հաղթահարելու ձեր շանսերը շատ ցածր են, ամբողջ տրամաբանությունը հուշում է, որ ձեզ ասել են մի խոսեք ու մի երևացեք, դուք ընդդիմադիր դաշտի ռեյտինգն եք իջեցնում: Բոլոր փաստերը տանում են այդ որոշման կայացման մասին, դուք էլ որպես կատարող մարդիկ՝ չեք կարող չկատարել»,- նշել է նա:
Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո՝ ընդդիմադիր պատգամավորներ Արծվիկ Մինասյանի և Արթուր Խաչատրյանի արձագանքներին ի պատասխան Ալեքսանյանը հորդորեց իրեն չընդհատել:
«Մի խոսեք տեղից, երբ որ ես այստեղից խոսում եմ: Խոսելու բան ունեք, գնացեք ուրիշ տեղերից խոսեք: Ես կորոշեմ՝ ինչի մասին խոսեմ, դուք չեք կարող որոշել, գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք»:




















